Կուբայական պետական գլխավոր Etecsa հեռուստատեսային ընկերությունը հայտարարել է երկրի՝ գերարագ համացանցին միանալու մասին, որը իրականանալու է Վենեսուելայից բերված լարերի միջոցով:
Ներկա դրությամբ կուբացիները ստիպված են օգտվել դանդաղ և թանկարժեք արբանյակային համակարգերից ստացվող համացանցից:
Սակայն, ինչպես նշում է Etecsa-ն, մոտ ժամանակներս միացման համակարգերը հասանելի չեն լինի սովորական քաղաքացիների համար ոչ բավարար զարգացած ենթակառուցվածքների պատճառով:
Առաջին հերթին համացանցը կմիացվի պետական հաստատություններում և գիտական կենտրոններում:
Այդ համացանցի լարերը Վենեսուելայից Կուբա բերվել էին դեռ 2011 թ. փետրվարին, սակայն նրա թեստավորումը սկսվել է միայն այս տարվա հունվարին: Աշխատանքները արժեցել են գրեթե 70 մլն դոլար:








































