Գյումրու Մյասնիկյան փողոցի 188 տանը, որտեղ հունվարի 12-ի առավոտյան տեղի է ունեցավ ոճրագործություն և սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի անդամները, այսօր դարձյալ քննչական խմբի հայ և ռուս անդամները ուսումնասիրություններ էին իրականացնում: ԳԱԼԱ-ին այս մասին փոխանցել ենտան տարածքում օրուգիշեր հսկողություն սահմանող ոստիկանները:
Իսկ թաղամասում հավաքված հարևանները շարունակում են քննարկել տեղի ունեցած դեպքը, որն իրենց ասելով հանելուկ է ամբողջ թաղամասի բնակչության համար: Ինչո՞ւ հենց այս փողոցում, ինչո՞ւ այս ընտանիքը, և ինչո՞ւ ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից: Շատ հարցեր կան, որոնց պետք է տրվեն հիմնավոր պատասխաններ, հակառակ պարագայում Ավետիսյանների հարևանները նշում են, թե որևէ մեկը հանգիստ ապրել չի կարող: Թաղամասի բնակչուհիներից մեկը պատմեց, թե տանտիրոջ որդին՝ Արմենը, իր որդու մտերիմ ընկերն էր, հայր և որդի դեկտեմբեր ամսին էին վերադարձել արտագնա աշխատանքից, նշել էին նաև, որ հունվարի վերջին դարձյալ պատրաստվում էին մեկնել ՌԴ:
Սկզբում աշխատել են Անապայում, իսկ վերջին անգամ մեկնել էին Տուապսե. «Տղեն տղուս ընկերն է, խելոք, շնորհքով, գնաց բանակ եկավ, անշառ, մարդ չգիտի՝ ինչ ասի, ինչ մտածի: Խոպանից նոր էին եկել հեր ու տղա, իմացանք, որ աշխատած փողերն էլ չէին տվել: Սերյոժան տղուս ասել էր՝ նոր տարին անցնի, նորից գնանք»,- պատմել է նրանց հարևան տարեց կինը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում








































