Երեկ անդրադառնալով ԵԽԽՎ դիտորդական առաքելության՝ հայաստանյան ընտրությունների նախնական դիտարկումներին՝ ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց. «Անգլիացի դիտորդը մեր իրականությունն ընդամենը երկու շաբաթ է տեսնում, նա մեզանից, Ձեզանից լա՞վ է պատկերացնում իրավիճակը: Իհարկե՝ ոչ: Ի՞նչ եք դուք գնահատականներ տալիս: Ինչի՞: Կներեք, սա ինձ համար անհասկանալի է և անթույլատրելի»:
Ապա ավելացրեց. «Կյանքը ցույց կտա: Ես կարծում եմ՝ այս ընտրությունները պակաս ակտիվ, մասնակցության առումով, չեն լինելու: Ես կարծում եմ, որ այդ աոիթով մեր ԵԽԽՎ դիտորդական առաքելության որոշ մասնակիցներ կարող է հիասթափություն ապրեն»:







































