Իսրայելի ԿԸՀ-ն այսօր ամփոփել է երեքշաբթի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Մեկ մանդատ է ավելացրել «Հրեական տուն» կուսակցությունը և համապատասխանաբար՝ մեկ մանդատ կորցրել է «Ռահամ-Թալ-Մադա» արաբական կուսակցությունը: Այս մասին հաղորդում է Itar-Tass-ը:
120 մանդատից 31-ը ստացել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ-Բեյթեյնու» կուսակցությունը: Ինչպես սպասվում է, հենց նա էլ կձևավորի նոր կառավարությունը: Այսօր արդեն վարչապետը հանդիպել է «Էշ-Աթիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լիպադի հետ: Նրանք քննարկել են ապագա կառավարության հիմնական սկզբունքները և պայմանավորվել շարունակել համագործակցությունը:
Ըստ փորձագետների՝ Նեթանյահուն կառավարություն կազմելու մի քանի տարբերակ ունի՝ սկսած նեղ կրոնական կուսակցությունից՝ վերջացրած ընդլայնված ազգային միասնության կառավարությունով : Առաջիկա օրերին խորհրդարանական խմբավորումների ղեկավարները այս հարցի վերաբերյալ մի շարք խորհրդակցություններ կանցկացնեն, որից հետո իրենց դիրքորոշումները կներկայացնեն նախագահ Շիմոն Պերեսին: Հենց նա էլ կորոշի, թե ով պետք է ձևավորի ապագա կառավարությունը:












































