Wednesday, 10 06 2026
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին

Իտալացի «պապարացիների թագավորը» հանձնվել է Պորտուգալիայի իշխանություններին

Իտալացի «պապարացիների թագավոր» Ֆաբրիցիո Կորոնը հունվարի 23-ին հանձնվել է Պորտուգալիայի իշխանություններին, երեք օր անց այն բանից հետո, երբ նրան մեղադրել են շանտաժի մեջ: Այս մասին տեղեկացրել է La Repubblica-ն:

Հունվարի 18-ին 38-ամյա Կորոնը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման շանտաժի մեղադրանքով: Ֆրանսիացի ֆուտբոլիստ Դավիդ Տրեզեգեն մեղադրել է Կորոնին այն բանում, որ լուսանկարիչը նրանից 25 հազար դոլար է կորզել: Դրա փոխարեն լուսանկարիչը խոստացել է Տրեզեգեին չհրապարակել լուսանկարը, որտեղ նա գիշերային ակումբից դուրս է գալիս մի կնոջ հետ: Վճռի հրապարակումից առաջ Կորոնը, ով հերքում էր մեղադրանքները, թաքնվել էր:

Հունվարի 21-ին Իտալիայի իշխանությունները Կորոնին ձերբակալելու որոշում էին կայացրել: Սակայն փետրվարի 23-ին Կորոնը հանձնվել է Պորտուգալիայի իշխանություններին: Լուսանկարչի փաստաբանը հայտարարել է, որ փախել է, քանի որ վախենում է, որ իտալական բանտում իր կյանքին վտանգ է սպառնում: Փախուստի համար նրա ազատազրկումը կերկարաձգվի ևս երկու տարի 10 ամսով:

2009թ-ին շանտաժի համար Կորոնին դատապարտվել էր երեք տարի ութ ամսվա ազատազրկման: Ճաղերից այն կողմ նա ընդամենը 77 օր է անցկացրել, որից հետո տեղափոխվել է տնային կալանքի: Այդ ժամանակ նրա զոհն էր դարձել Սիլվիո Բեռլուսկոնիի դուստրը՝ Բարբարան, «Ինտերի» ֆուտբոլիստներ Ադրիանոն, Ֆրանչեսկո Կոկոն և այլ հայտնի մարդիկ: Բանտից դուրս գալուց հետո Կորոնը ինքնակենսագրական գիրք է գրել «Իմ բանտը» վերնագրով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում