Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին միջուկային փորձարկումներ սկսելու մասին Հյուսիային Կորեայի հայտարարությունն անվանել է «անհարկի սադրիչ», հաղորդում է Rosbalt-ը:
«Հյուսիային Կորեայի հայտարարությունն անհարկի սադրիչ է: Այն կհանգեցնի միայն երկրի հետագա մեկուսացմանը»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ջեյ Քարնին:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է անցկացնել միջուկային փորձարկումներ և շարունակել հրթիռ արձակել:
Նախօրեին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որն ընդլայնում է պատժամիջոցների ցուցակը Հյուսիսային Կորեայի հանդեպ: Փաստաթուղթը ստացել է ՄԱԿ ԱԽ-ի բոլոր 15 մշտական անդամների աջակցությունը (ներառյալ Ռուսաստան և Չինաստան): Բանաձևն ընդլայնում է պատժամիջոցներն ընդդեմ այն կազմակերպությունների և անձանց, որոնք 2012թ. վերջին զբաղվել են հրթիռի արձակման նախապատրաստմամբ:









































