ԱՄՆ-ում հիպոթեքային դրույքները արդեն երրորդ շաբաթն անընդմեջ նվազում են և հասել են 2013-ից ի վեր նվազագույն մակարդակի: Այս մասին գրում է The Los Angeles Times-ը` վկայակոչելով Freddie Mac ամերիկյան խոշոր հիպոթեքային գործակալությանը:
Այս շաբաթ վարկատուները 30 տարով հիպոթեք են առաջարկում 3.63 տոկոս ֆիքսված դրույքով: Անցյալ շաբաթ այն 3.66 տոկոս էր, անցյալ տարի`4.39:
Ըստ պարբերականի` դրույքները նվազում են Ասիայի և Եվրոպայի տնտեսական կայունության հետ կապված մտահոգությունների ֆոնին: