Լոնդոնի «Չելսի»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի մասին և հայտարարել, որ «ազնվականներ»-ը տրանսֆերային գործարքներ չեն կատարելու, տեղեկացնում է BBC-ն:
Միջազգային լրատվամիջոցները վստահեցնում էին, որ իտալական «Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոն տեղափոխվելու է Անգլիա, իսկ Մուհամեդ Սալահը և Անդրե Շյուրլեն` հեռանալու են թիմից:
«Մենք չենք ցանկանում նոր գործարքներ կատարել: Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ ինչ-որ թիմ շատ լավ առաջարկություն կատարի: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք նոր ֆուտբոլիստներ չենք փնտրում»,- շեշտել է պորտուգալացի մասնագետը:









































