Անգլիական «Լիվերպուլ»-ը մտադիր է նոր պայմանագիր կնքել թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի հետ, տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները:
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականին, սակայն «կարմիրներ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը բարձր է գնահատում բրազիլացու տաղանդը և ծրագրում է կառուցել թիմը երիտասարդ կիսապաշտպանի շուրջ:










































