Հղիության հետ կապված՝ սննդի հանդեպ տհաճության զգացողությունը հաղթահարելու համար Քեյթ Միդլթոնը ստիպված է եղել դիմել հիպնոսին, հաղորդում է The inquisitr-ը:
«Քեյթի մոտ նախկինի պես սրտխառնուք է սկսվում միայն սննդի տեսքից: Նրան տանջում են նույն նախանշանները, ինչ թունավորման ժամանակ: Այդ պատճառով նա չի կարողանում կարգին ուտել: Հիպնոթերապիան օգնում է նրան դեն նետել սննդի վերաբերյալ բացասական մտքերը, ինչը դրսևորվում է առավոտյան արտխառնոցով»,- պատմել է Քեյթի ընկերուհի Ջեսիկա Քեյը: Նա ասել է նաև, որ Քեյթի դիետան ներառում է ավոկադո, հատապտուղներ, վարսակի շիլա և բրոկկոլի: Դքսուհին նաև բավականին ժամանակ է հատկացնում հանգստանալուն:









































