Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Մարտին Էդեգորի հայրը` Հանս Էրիկ Էդեգորը կաշխատի «արքայական ակումբ»-ում որպես մարզիչ: Այդ մասին հայտարարել է իսպանական գրանդի հասարակության հետ կապերի բաժնի տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն:
«Էդեգորի հայրը նախկինում ֆուտբոլիստ է եղել, իսկ այժմ մարզիչ է և բարձր որակավորում ունի: Նա կհամալրի մեր ակումբի մարզիչների կազմը և կաշխատի մեր թիմերի հետ»,- AS-ը մեջբերում է Բուտրագենիոյի խոսքերը:
Հիշեցնենք`«Ռեալ»-ը 4 մլն եվրո կվճարի 16-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:








































