Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլա բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի մահվան կապակցությամբ։ 91-ամյա միապետը մահկանացուն կնքել էր ուրբաթ գիշերը։ Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը։
6-րդ սաուդցի թագավորին փոխարինելու է եկել նրա եղբայրը՝ Սալմա իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին ընդհատում է մասնակցությունը շվեյցարական Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումին և ուղևորվում Սաուդյան Արաբիա, որտեղ կհարգի մահացած միապետի հիշատակը։











































