Այսօր Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Զաքի Յամանին հայտարարել է, որ եթե հյուսիսաֆրիկյան քաղաքական ճգնաժամը տարածվի նաև Սաուդյան Արաբիայում, ապա նավթի գները կարող են հասնել մեկ բարելի դիմաց 200-300 դոլարի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ըստ նախարարի` առայժմ նման հավանականությունը փոքր է, սակայն անհրաժեշտ է ուշադիր լինել: «Ես դա դեռ չեմ ակնկալում, սակայն ո՞վ կարող էր ճգնաժամ ակնկալել Թունիսում»,- ասել է Յամանին:
Հիշեցնենք, որ Թունիսում, Եգիպտոսում, Բահրեյնում և Լիբիայում սկսված ճգնաժամերը զգալիորեն դժվարացրել են իրավիճակը նավթային շուկայում: Թեպետ նավթարդյունահանող մեծ տերությունները լրացնում են ճգնաժամային շրջաններից չմատակարարվող նավթի ծավալները, սակայն հոգեբանական շատ գործոններ թույլ չեն տալիս, որպեսզի «սև ոսկու» գները նվազեն:
Երեկ Լոնդոնի բորսայում Brent մակնիշի նավթն արձանագրել է ամենաբարձր գինը վերջին 30 ամսվա ընթացքում` կազմելով 120 $/բարել:









































