ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին նշել է, որ իր և Զլատան Իբրահիմովիչի միջև տարաձայնություններ չկան:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ուրուգվայցին և շվեդը վիճաբանում են` խաղադաշտում հարմար գիծ զբաղեցնելու համար:
«Դա կրկես է: Չեմ կարող ասել, թե ում է ձեռնտու տարածել այդ լուրերը: Ես և Իբրահիմովիչը հարգում ենք միմյանց: Զլատանի անունն արդեն գրվել է ֆուտբոլի պատմության էջերում, և մենք բոլորս նրանից շատ բան ենք սովորել»,- AFP-ն մեջբերում է Կավանիի խոսքերը:







































