![](https://www.1in.am/assets/uploads/2015/01/249F27CB00000578-2905536-image-a-1_1421052247656.jpg)
Կիբերտարածությունում մասնավոր բիզնեսի խոցելիությունը սպառնում է ԱՄՆ անվտանգությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ Շտաբների պետերի կոմիտեի ղեկավար Մարտին Դեմփսին՝ գրում է Ria Novosti-ն:
Կիբերանվտանգության ապահովումը Դեմփսին համարում է ԱՄՆ առաջնահերթություններից մեկը: Նրա խոսքերով՝ ԱՄՆ զինվորականները պատրաստ են նման հարձակումներին, սակայն քաղաքացիական ենթակառուցվածքը և ընկերությունները նման դեպքերում առաջին հերթին են հարձակման ենթարկվում, ինչը «Միացյալ Նահանգները մեծ չափով դարձնում է խոցելի»:
Դեմփսին հանդես է եկել կիբերանվտանգության ոլորտում օրենքի ընդունման օգտին: Նա նշել է, որ այդ ուղղությամբ դեռևս շատ բան կա անելու: