ԱՄՆ վարչակազմի կարծիքով` միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ բանակցություններում պահպանվում է «Ամերիկայի և նրա դաշնակցիների շահերին համապատասխանող գործարքն ավարտելու իրական հնարավորությունը», գրում է TASS-ը:
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Էնթոնի Բլինքենն այսօր սենատում լսումների ժամանակ հաստատել է դա: Իրանի թեման առաջին անգամ քննարկվել է արտաքին գործերի սենատի կոմիտեի նոր կազմի կողմից, որը ղեկավարում է հանրապետական Բոբ Քորքերը:
Բլինքենը հիշեցրել է, որ ներկայիս բանակցություններում ԱՄՆ-ի վարչակազմի նպատակն է «ավարտել գործարքի տարրական բաղադրիչների աշխատանքները մինչև մարտի վերջ, ապա մինչև հունիս վերջնականապես մշակել տեխնիկական մանրամասները»: Նրա խոսքերով` Ժնևում տեղի ունեցած բանակցությունների հերթական փուլը «լուրջ, օգտակար և գործնական էր»: