Դորտմունդի «Բորուսիա»-ն հետաքրքրված է ֆրանսիական «Սենտ-Էտյեն»-ի դարպասապահ Ստեֆան Ռուֆյեի ծառայություններով, տեղեկացնում է 4-4-2.com-ը:
«Բզեզներ»-ը փնտրում են այնպիսի դարպասապահի, ով ի զորու կլինի փոխարինել Ռոման Վայդենֆելերին:
Ռուֆյեն Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 21 հանդիպումներում բաց է թողել 13 գնդակ, ինչը առաջնության լավագույն ցուցանիշն է:
Հավելենք, որ վերջինիս պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականին:






































