Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է Վարշավայի «Լեգիա»-ի 17-ամյա կիսապաշտպան Կրիստիան Բելիկի տրանսֆերի ձեռքբերման լուրը:
Գործարքի մանրամասները չեն հրապարակվում: «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ Բելիկը հանդես է գալու հիմնական թիմում:
Տեղեկություններ էին շրջանառվում, որ «Համբուրգ»-ն ավելի բարձր աշխատավարձ էր առաջարկում Բելիկին, բայց վերջինս ընտրել է «Արսենալ»-ը:
Լեհ ֆուտբոլիստը «Լեգիա»-ում մեկնարկային խաղն անցկացրել է 16-ամյա հասակում: Լեհաստանի բարձրագույն խմբի առաջնությունում նա 5 խաղ է անցկացրել, իսկ Եվրոպայի լիգայում՝ 1:
Բելիկը կարող է խաղալ թե՛ հենակետային կիսապաշտպանի, թե՛ կենտրոնական պաշտպանի դիրքում:






































