![](https://www.1in.am/assets/uploads/2015/01/pic_ccaa03c29c8302ff1c8cd7eab02c444f.jpg)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի արևելքում իրավիճակը: Ինչպես հաղորդում է Սպիտակ տունը, զրուցակիցները հայտնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման անհրաժեշտության մասին՝ Մինսկի պայմանավորվածությունների իրագործման բացակայության դեպքում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Բացի այդ, նախագահները համաձայնել են Ուկրաինայի կառավարությանը հավելյալ ֆինանսական օգնությամբ ապահովելու կարևորության շուրջ:
Երկու երկրների առաջնորդները քննարկել են Փարիզում ահաբեկչությունների հետաքննության ներկայիս վիճակը: Օբաման հաստատել է, որ ԱՄՆ-ը կապահովի ֆրանսիական կառավարությանն անհրաժեշտ ցանկացած օգնությամբ: