Կոնգրեսին հղված ամենամյա ուղերձի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է իր ծրագրերի մասին՝ խորհրդարանականներին խնդրելու թույլ տալ ռազմական ուժ կիրառել ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») դեմ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք միասնական ենք բոլոր մարդկանց հետ, որոնց սպառնում են ահաբեկիչները՝ Պակիստանի դպրոցներից մինչև Փարիզի փողոցներ»,- հայտարարել է նախագահը: Նա նշել է Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարում մի շարք երկրների համատեղ ջանքերը: Նախագահը կոչ է արել նման մեթոդներով, տարբեր դաշնակիցների օգնությամբ պայքարել նաև ԴԱԻՇ-ի դեմ:
Նրա խոսքերով՝ արմատականների դեմ անհրաժեշտ է ռազմական ուժ կիրառել: