Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի վերջին համարի բոլոր՝ 300 օրինակները, որոնք բերվել էին Նյու Յորք, երեքշաբթի վաճառվել են մեկ ժամում: Այս մասին հայտնում է The Daily News-ը:
Օրինակները հավասարապես բաժանվել էին Մանհեթենի՝ ֆրանսալեզու պարբերականներ վաճառող երեք կրպակների միջև: Չնայած բավականին բարձր արժեքին՝ 6 դոլար, համարն արագորեն սպառվել է:
Թերթի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում ստացվել է Charlie Hebdo-ի վերջին համարի ընդամենը 600 օրինակ:
Հիշեցնենք, որ երգիծական շաբաթաթերթի խմբագրատան վրա հարձակումը կատարվել էր հունվարի 7-ին, զոհվել էր 12 մարդ: