![](https://www.1in.am/assets/uploads/2015/01/0127_obama-sotu-624x405.jpg)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին հղված իր ամենամյա ուղերձում նշել է ամերիկյան տնտեսության առավելագույն աճը:
«Այսօր մենք էջ ենք թերթում: ԱՄՆ տնտեսությունն աճում է 1999-ից ի վեր լավագույն արագությամբ»,- հայտարարել է Օբաման: Նա ընդգծել է, որ ամերիկյան տնտեսությունը վերջին 30 տարիներին ավելի քիչ է կախված եղել ներկրվող նավթից:
«Տվյալ պահին՝ աճող տնտեսությամբ, նվազող դեֆիցիտով, մեծ թափով զարգացող արդյունաբերությամբ և էներգիայի արտադրությամբ, մենք հաղթահարել ենք ռեցեսիան և այժմ կարող ենք ստեղծել մեր սեփական ապագան ավելի ազատորեն, քան ցանկացած ազգ Երկրի վրա»,- ընդգծել է նա: