![](https://www.1in.am/assets/uploads/2015/01/pic_38907d7c8c3cc06cfc31d0c2a0feb025.jpg)
ԱՄՆ քաղաքացիները սոցհարցման ընթացքում երկրի նախագահ Բարաք Օբամային բնութագրել են մեկ բառով: Ինչպես ասվում է Pew Research հետազոտական ընկերության զեկույցում, երկրի նախագահին ամենից հաճախ անվանել են «լավը» (35 հիշատակում), «ոչ կոմպետենտ» (33 հիշատակում), «խելացի» (21 հիշատակում):
Այս բնութագրումները պահպանել են իրենց դիրքերը 2013-ի համեմատ: Սակայն ժողովրդականությամբ 4-րդ՝ «ստախոս» պատասխանին այս տարի փոխարինել է «բռնակալ» բառը (12 հիշատակում): Այդքան անգամ Օբամային նաև անվանել են «ազնիվ» և «հիմար»: Ամենից քիչ քաղաքացիները նրան բնութագրել են որպես «նախագահ»:
Վերլուծաբանների կարծիքով՝ այս հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ վերջին տարիներին Օբամայի վարկանիշն ընկել է: