![](https://www.1in.am/assets/uploads/2015/01/image-189_0.jpg)
Ատլանտայում Մեդիսոն Թերներին դատարան ներկայանալու ծանուցագիր են հանձնել նրա համար, որ տղամարդը չիզբուրգեր է կերել ղեկին՝ հաղորդում է Associated Press-ը, հղում կատարելով WSB-TV-ին:
Վարորդին կանգնեցրած ոստիկանը հայտարարել է, որ Թերները հասցրել է անցնել 3,2 կմ, քանի դեռ բուրգեր էր ուտում:
«Չի կարելի ավտոմեքենա վարել, քանի դեռ բուրգեր ես ուտում»,- զգուշացրել է ոստիկանը:
Թերները պետք է կանգնի դատարանի առաջ փետրվարի 3-ին: Շրջանային ոստիկանությունը հրաժարվել է այս կապակցությամբ մեկնաբանություն անել: