![](https://www.1in.am/assets/uploads/2015/01/Pipeline-Spill_Cham640360012015.jpg)
ԱՄՆ Գլենդայվ (Մոնտանա նահանգ) քաղաքից քիչ հեռու մոտ 165 տոննա նավթ է կցվել Յելոուսթոուն գետի մեջ նավթատար խողովակի վթարի հետևանքով: Ինչպես հայտնել է CNN-ը, նահանգի երկու շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն:
Գետի հունի մոտակայքում բնակվողներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ ջրատարի ջրից օգտվելուց: Նավթամթերքի արտահոսքը տեղի է ունեցել հունվարի 17-ին:
Նավթատարը փակվել է:
Տեղի իշխանությունները հետաքննում են կատարվածի պատճառները: