«Բարսելոնա»-ի հարձակվող Չավիի կարծիքով` իսպանացի կիսապաշտպաններ Դավիդ Սիլվան և Սանտի Կասորլան կարող են հզորացնել կատալոնական ակումբը:
Նշված երկու ֆուտբոլիստներն այժմ հանդես են գալիս Անգլիայի առաջնությունում: Սիլվան խաղում է «Մանչեսթեր Սիթի»-ում, իսկ Կասորլան` «Արսենալ»-ում:
«Դավիդ Սիլվան և Կասորլան իսպանական ֆուտբոլի երկու մեծ տաղանդներ են: Ուրախ կլինեի, եթե նրանք «Բարսելոնա» տեղափոխվեին»,- Goal. com-ը մեջբերում է Չավիի խոսքերը:









































