Google-ը բանակցություններ է անցկացնում SpaceX-ի հետ կորպորացիայում 10 մլրդ դոլարի ներդրման մասին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Այսպիսով՝ Google-ը մտադիր է խթանել արբանյակային համակարգերի արտադրությունը, որոնք համացանցը տարածում են տիեզերքից:
Ներկայում հաղորդվում է 10 մլրդ դոլարի ներդրումների մասին, սակայն աղբյուրներն ընդգծում են, որ գումարը կարող է ավելանալ:
Կորպորացիայի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:
Աղբյուրներն ընդգծել են, որ ընկերությունն այդ որոշման մասին մտածել է 2013 թվականից:









































