ԱՄՆ-ում վերջին մի քանի ամիսներին ռազմական անօդաչու սարքավորումների հարյուրավոր օպերատորներ ազատվել են աշխատանքից, հաղորդում է The Times-ը: Նրանք աշխատանքը թողնում են սթրեսի պատճառով, որն առաջանում է անօդաչու սարքավորումը երկար ժամանակ կառավարելու և մարդկանց զոհվելու տեսնելու արդյունքում:
Պենտագոնը մեկ տարվա ընթացքում անօդաչու սարքավորումների 180 օպերատորներ է պատրաստում: Սակայն այժմ, պարբերականի տվյալներով, 300 մասնագետների պահանջարկ կա: ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի հրամանատարությունն ավելի հաճախ է հետաձգում դրոնների թռիչքն այն պատճառով, որ դրանք կառավարող չկա:
Ամերիկացիները սովորաբար դրոններ են օգտագործում Սիրիայում, Աֆղանստանում և Պակիստանում՝ ահաբեկիչներին ոչնչացնելու և միևնույն ժամանակ օդաչուների կյանքը խնայելու նպատակով: Օպերատորներն ԱՄՆ-ում են գտնվում, իսկ անօդաչու սարքավորումները կառավարվում են արբայնակային ալիքների միջոցով:
Դրոնի վրա տեղադրված տեսախցիկի միջոցով օպերատորները տեսնում են, թե ինչպես են մարդիկ զոհվում, որը, նրանց խոսքերով, հոգեբաներոն շատ ծանր է:
Աշխատանքին նոր մարդկանց ներգրավելու համար ԱՄՆ-ի իշխանությունները պլանավորում են տարեկան 25 հազար դոլար հավելավճար սահմանել:











































