Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայությունում նույնպես պարզ դարձավ հաղթողը: Որքան էլ որ անսպասելի է, եզրափակիչ դուրս եկավ ոչ թե «Չելսի»-ն, այլ «Սուոնսի Սիթի»-ն:
Համառ ուելսցիները կարողացան մրցակցի հարկի տակ տարած հաղթանակից հետո կանգուն մնալ սեփական խաղադաշտում: «Չելսի»-ն այդպես էլ չգտավ մրցակցի դարպասի բանալին, ճիշտ է, սեփականն էլ անառիկ պահեց:
Այսպիսով, «Սուոնսի»-ն դարձավ եզրափակչի երկրորդ չսպասված հյուրը ու «Բրեդֆորդ Սիթի»-ի դեմ խաղում կվիճարկի չեմպիոնական գավաթը:
«Սուոնսի» – «Չելսի»՝ 0:0
Հեռացում՝ Էդեն Ազար, 80՛
c0-0ч by Futbol2101








































