Իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն չի զղջում, որ համալրել է Մյունխենի «Բավարիա»-ի կազմը: Նա նշել է, որ իրեն լավ է զգում նոր երկրում ու նոր ակումբում:
«Տեղափոխության պատճառներից մեկը նոր փորձ ու նոր տպավորություններ ստանալն էր: Վստահաբար կարող եմ ասել, որ սա ճիշտ քայլ էր իմ կարիերայում:
Երբ 10 տարի առաջ տեղափոխվեցի «Լիվերպուլ», կարճ ժամանակ պահանջվեց հարմարվելու ու հասկանալու համար՝ ինչպես է գործում թիմը: Նույնը տեղի ունեցավ նաև «Բավարիա»-ում:
Այստեղ ամեն ինչ պրոֆեսիոնալ մակարդակի է»,- Ալոնսոյի խոսքերը մեջբերում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:





































