Թեյլոր Սվիֆթի երգերը անձնական և ծառայողական մեքենաներում լսելու հարցում անտարբեր չեն նույնիսկ ոստիկանները: Անգլիական Դովեր քաղաքի ոստիկանությունը թողարկել է տեսանյութ, որը նկարահանել է ծառայողական մեքենաներից մեկի տեսախցիկը:
Պարեկային մեքենայի ոստիկանը ռադիոյով հնչվող երգչուհու Shake it Off կատարման ներքո սկսում է երգել, պարային շարժումներ է անում՝ իրականացնելով ուրախ պարեկություն քաղաքի փողոցներով:
Հունվարի 16-ին ոստիկանության՝ YouTube-ի ալիքում հայտնված տեսանյութն արդեն ավելի քան 13 մլն դիտում է ունեցել՝ հայտնում է Mashable-ը:









































