Armlur.am-ի տեղեկություններով՝ Անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետը՝ Արտյոմ Սեդրակյանը, հնարավոր է՝ կալանավորվի: Կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ Ա. Սեդրակյանը կասկածվում է քաղաքացուց կաշառք վերցնելու մեջ:
Հիշեցնենք, որ սա Էրեբունու անձնագրային բաժնի հետ կապված միակ աղմկալի դեպքը չէ:
Դեռևս 2012 թվականին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Նաիրա Բարսեղյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը՝ hetq.am-ի