Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Հրայր Կարապետյան. Պետք է լինել ակտիվ, ոչ թե տուրիստ (տեսանյութ)

ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանականերում կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունների ներկայացուցիչներն իրենց զեկույցում, առանց Հայաստանի անունը տալու, բայց ակնարկելով Հայաստանին, հայտարարել են, թե իրենց հարևաններից մեկը անընդհատ և անվերահսկելիորեն սպառազինվում է, ինչպես նաև մտահոգություն են հայտնել Հայկական ատոմակայանի առնչությամբ՝ նշելով, թե այն անմիջական վտանգ է ներկայացնում թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի, թե՛ մնացած բոլոր հարևան երկրների համար, և կոչ են արել շուտափույթ քննարկել ՀԱԷԿ-ի փակման հարցը:

ԱԺ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, որը խորհրդաժողովի ժամանակ ներկայացրել է Հայաստանի խորհրդարանը, այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ ինքը անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի հայտարարություններին ու նշել, որ Հայկական ատոմակայանի վերաբերյալ կան ՄԱԳԱՏԵ-ի ստուգումների և մոնիտորինգի եզրակացությունները, և մինչև նոր ատոմակայանի կառուցումը այս ատոմակայանը գործելու է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանն այլընտրանք չունի, քանզի 17 տարի է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ:

Կարապետյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանը չի խախտում միջազգային պայմանավորվածությունը, այն դեպքում, երբ դա կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից. «Ադրբեջանը, օգտագործելով իր նավթային ռեսուրսները, հասել է նրան, որ իր ռազմական բյուջեն գրեթե 10 անգամ գերազանցում է Հայաստանի ռազմական բյուջեին: Հենց սա է, որ պետք է տեղիք տա միջազգային հանրության անհանգստությանը»:

Կարապետյանը նաև նկատեց, որ թե՛ ՆԱՏՕ-ի անդամ երկրները և թե՛ նախկին Խորհրդային միության երկրները զինում են Ադրբեջանին և այդ պատճառով անմիջական պատասխանատվություն են կրում պատերազմի վտանգի համար:

Հրայր Կարապետյանը նշեց, որ հայկական կողմը պարտավոր է ակտիվ մասնակցել նման խորհրդաժողովներին, ներկայացնել իրավիճակը, պետք է կուլիսներում` առանձին խոսակցությունների ժամանակ ևս հարցը քննարկել. «Պետք է ակտիվ ներկայացուցչություն ապահովել, ոչ թե տուրիստի պես գնալ, նստել և ներկա ստանալ»:
Կարապետյանի դիտարկմամբ, միջազգային հանրությունն արդեն ձանձրացել է Ադրբեջանի հիստերիայից և արջի յոթ երգի մասին հեքիաթները լսելուց, բայց, ըստ նրա, հայկական կողմը պետք է ազդեցիկ փաստարկներ ներկայացնի, քանզի միջազգային հանրությունը շատ հարցերում իրազեկված չէ. «Մեզ երբեմն թվում է, թե ինչ մենք գիտենք՝ իրենք էլ գիտեն, դա այդպես չէ` իրենք պարտավոր չեն մեր մասին ամեն ինչ կարդալ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում