Ըստ միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունների` Հայաստանը տարիներ շարունակ համարվել է մեծամասամբ մեկ կրոնական ուղղության հետևող երկիր: Այժմ Հայաստանում 350,000 մարդ ոչ Առաքելական եկեղեցու հետևորդ է, որից 100,000-ը համարվում են քայքայիչ աղանդների հետևորդ:
Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանի կարծիքով, կրոնական ենթակառույցների թվի աճը պատճառը մեկը չէ, դրանում մեր մեղքի բաժինն ունենք բոլորս՝ թե՛ եկեղեցին, թե՛ կառավարությունն ու թե՛ քաղաքացիները:
Ամենամեծ վտանգ այն է, որ կա իրազեկության խնդիր: «Օրենքում չկա հստակ սահմանում` ինչ է հոգեորսությունը, ինչ է աղանդը: Չկա տեղեկատվական կենտրոն, որը կտրամադրի ինֆորմացիա կրոնական կազմակերպությունների մասին՝ ինչ նպատակ են հետապնդում, ինչ վտանգ են ներկայացնում»,- ասում է Ամարյանը:
Ի դեպ, կրոնական կազմակերպությունների մասին տեղեկատվություն տրամադրող կենտոնի ստեղծումը պահանջվում է Եվրամիության 13,61 ` աղանդների գրանցման մասին բանաձևի երկրորդ կետով:
2003 թ. աղանդավորական կազմակերպությունները գրանցվեցին։ Դրանց թիվն հասնում է 50-ի, սակայն տեղեկատվական կենտրոն դեռ չկա: