Թուրինի «Յուվենթուս»-ի ու Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մոտակա ժամանակներս պայմանագիր կստորագրի հարազատ թիմի հետ:
Նշենք, որ 34-ամյա դարպասապահը հանուն թիմի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման պատրաստ է եղել ֆինանսական զիջումների գնալ:
Football Italia-ն տեղեկացնում է, որ նոր պայամանագրի համաձայն՝ Բուֆոնը 1.5 միլիոն եվրո ավելի քիչ կստանա, քան այժմ է: Նշենք, որ հիմա իտալացու աշխատավարձը տարեկան 6 միլիոն եվրո է:








































