2012 թ. Ադրբեջանն արտաքին շուկաներում վաճառել է 1 միլիոն 614 հազար 136 տոննա նավթամքերք ( 2011 թ. համեմատությամբ 370 հազար տոննա ավելի քիչ), որի դիմաց ստացել է 1 միլիարդ 321 միլիոն 209.78 հազար դոլար: Այս մասին հաղորդում է Contact.az-ը՝ վկայակոչելով երկրի պետական մաքսային կոմիտեին:
2011 թ. Համեմատությամբ, նավթամթերքից ստացված եկամուտը 2012 թ. նվազել է 205.8 միլիոն դոլարով:
Ադրբեջանի նավթամթերքի արտահանման ծավալների նվազումը կապված է երկրում դրանց պահանջարկի կտրուկ մեծացման հետ:





































