«Gangnam Style» տեսահոլովակի էջում տեղակայված գովազդից YouTube-ի եկամուտը կազմել է գրեթե ութ միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով գլոբալ վաճառքի և զարգացման Google ընկերությունը նախագահին:
Արորան բացահայտել է YouTube-ի եկամուտները՝ քննարկելով վիդեոհոսթինգի հնարավորությունները: «Gangnam Style» տեսահոլովակը ներբեռնվել է YouTube 2012 թ. հուլիսի 15-ին:
Դեկտեմբերին տեսահոլովակը բացարձակ ռեկորդ է սահմանել: Ներկա դրությամբ տեսահոլովակը հավաքել է ավելի քան 1,23 մլրդ դիտում:
Քեյվին Ալլոքան YouTube Trends-ի հաջողությունը կապել է PSY-ի երգի կպչուն մեղեդու և հոյակապ ձիու շարժումների հետ:
Վիդեոհոսթինգը կիսում է YouTube-ի գովազդից ստացված եկամուտները համահեղինակների հետ: Սակայն, ինչպես գրել են լրատվամիջոցները, PSY-ը գովազդից աշխատել է 870 հազար դոլար: Հիմնական եկամուտը երգիչը ստանում է պայմանագրերից և գովազդից, որտեղ օգտագործվում է երգը:









































