Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 08.00-10.30-ն ընկած ժամանակահատվածում, Սելիմի լեռնանցքի 8-րդ կմ-ում(Մարտունու կողմից) չորս «Կամազ», երկու «Վիլիս» և երկու «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ խցանվել են:
Ճանապարհը սպասարկող «Շանթ Սեյրան» ՓԲԸ-ի ուժերով մեքենաները դուրս են բերվել խցանված հատվածից:
Տուժածներ չկան: