ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը կոչ է անում վեհաժողովին չաջակցել Ադրբեջանում քաղբանտարկյալներին վերաբերող բանաձին, որը պատրաստվել է քաղբանտարկյալների գծով ԵԽԽՎ համազեկուցող Քրիստոֆեր Շտրեսերի զեկույցի հիման վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ պատվիրակության փոխնախագահ Լեոնիդ Սլուցկին:
Բանաձևի նախագծում ԵԽԽՎ-ն պահանջում է պաշտոնական Բաքվից անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաբանտարկյալներին:
Սլուցկիի խոսքով՝ նյութերի պատրաստման համար զեկուցողը նույնիսկ նեղություն չի քաշել Ադրբեջան այցելել և սահամանափակվել է միայն ընդդիմադիր կազմակերպությունների ինտերնետ կայքերի տվյալներով:
Սլուցկին հիշեցրել է, որ Բաքուն ուղիղ բողոք է հայտնել երկրում քաղբանտարկյալների առկայության մասին հաստատմանը՝ մատնանշելով միջազգային իրավունքում այդ հասկացության ոչ հստակ լինելը: «Ռուսաստանը կիսում է այդ դիրքորոշումը»,-ասել է Սլուցկին:
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահը միշտ ձգտել է ցույց տալ, որ պատրաստ է իր հակառակորդների հետ կառուցողական երկխոսության, այդ թվում՝ իրավապաշտպանության թեմայով, ինչպես նաև պարբերաբար որոշումներ ընդունել բանտարկյալների համաներման մասին:
Նա հույս է հայտնել, որ Շտրեսերի զեկույցի հիման վրա ձևավորված բանաձևը, որը Ստրասբուրգում կքննարկվի այսօր, չի հավաքի ընդունման համար անհրաժեշտ ձայներ:











































