Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Այսօր մեկնարկում է Դավոսյան համաժողովը. գլխավոր թեման կայուն դինամիկան է

Դավոսում այսօր մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը: Այնտեղ են արդեն հավաքվել աշխարհի քաղաքական և բիզնես էլիտայի ներկայացուցիչները: Հերթական հանդիպումը կանցնի «Կայուն դինամիկա» նշանաբանով: Այս մասին հայտնում է Vesti-ն:

Դավոսի օդային տարածքը փակել են: 4000 զինվորականներ շրջափակել են շվեյցարական փոքրիկ քաղաքը: Աղքատության թեման բարեկեցիկ Դավոսում միշտ էլ քիչ համոզիչ է հնչում, սակայն ամեն տարի ինչ-որ մեկը փորձում է: «Պարզապես ձեր անցած տարվա աշխատավարձի ¼-ը հատկացրե´ք, և աղքատությունը մեկընդմիշտ կվերանա»,- համաժողովի բացման նախաշեմին աշխարհի ամենահարուստ 100 մարդկանց էր դիմել «Օքսֆամ» բարեգործական կազմակերպությունը:

Նույնիսկ քաղաքական գործիչներին ու բանկիրներին է խթան անհրաժեշտ. նրանք հոգնել են աշխարհը ճգնաժամից դուրս քաշելուց: Դավոս-2013-ի օրակարգը ձևավորելիս կազմակերպիչները մտածել են վերականգնողական միջոցառումների մասին: Չայկովսկի, Ռախմանինով, ռուսական բալալայկա՝ համաժողովի մեկնարկի պատվին համերգը կբացի Վլադիմիր Սպիվակովի «Մոսկվայի վիրտուոզներ» նավագախումբը:

«Կարծում եմ, շատ քաղաքական գործիչներ պարզապես սպառվել են, քանի որ ստիպված են եղել բախվել բազմաթիվ խնդիրների: Մեր նպատակն է նրանց ուժերը վերականգնելը»,- ասել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Կլաուս Շվաբը:

Համաժողովի առաջին լիագումար քննարկումը կծավալվի «Ռուսաստանի զարգացման սցենարների» շուրջ, դրանք երեքն են, սակայն ըստ մասնագետների՝ ոչ այնքան լավատեսական:

Դավոս-2013-ի ընդհանուր թեման կայուն դինամիկան է: Չնայած լավատեսական նշանաբանին, տնօրինությունը կոչ է անում խոսել նոր՝ բնապահպանական ճգնաժամի մասին:

Փորձագետները կարծում են, որ տնտեսության առողջացման համար 13 տրիլիոն դոլար է անհրաժեշտ: Սակայն նրանք ամեն տարի սխալվում են: 2011-ին նրանք խոստացել էին, որ եվրոգոտին ճգնաժամից դուրս գալու դրական ուղիով կշարժվի:

Արդեն ավանդական է դարձել՝ ֆորումի մասնակիցների քննարկումներին համաշխարհային բորսաները չեն խանգարի: Նրանք իրենց հավուր պատշաճի կդրսևորեն 5 օրերին՝ հանգիստ թողնելով շվեյցարական գյուղում միավորված բանկիրներին, քաղաքական գործիչներին և տնտեսագետներին: «Հաշտեցումը» կավարտվի երկուշաբթի առավոտյան:

Այս տարի նույնպես ՀՀ ղեկավարները Դավոսի համաժողովը չեն «պատվի» իրենց ներկայությամբ: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Տիգրան Սարգսյանը չեն մեկնելու Դավոսի հեղինակավոր համաժողովին: Հիշեցնենք, որ 2012-ին իրենց չմասնակցելը Հայաստանի ղեկավարությունը պատճառաբանեց պետական միջոցները խնայելու հանգամանքով, ինչպես նաև նշում էին, թե Դավոսյան համաժողովը ՀՀ-ի համար այնքան էլ կարևոր չէ: Անցած տարիների ընթացքում ՀՀ-ն ընդամենը 1-2 անգամ է մասնակցել միջազգային այս համաժողովին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում