Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Էշլի Քոուլը համաձայնության է եկել թիմի հետ: Կողմերի միջև կնքվել է մեկամյա պայմանագիր՝ գրում է լոնդոնյան թիմի պաշտոնական կայքը:
«Երջանիկ եմ, որ ևս մեկ մրցաշրջան եմ անցկացնելու այստեղ: Առաջին իսկ օրվանից ես ուրախությամբ եմ հաճախել պարապմունքներին: Շատ բաների եմ հասել «Չելսի»-ի հետ ու ուզում եմ շարունակել»,- ասել է Քոուլը:






































