Լեհաստանում ձմռան սկզբից ի վեր ցրտից մահացել է 90 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ 25 մարդով ավելի է: Այս մասին հաղորդում է Լեհաստանի ներքին գործերի նախարարությունը:
Միայն անցած հանգստյան օրերին ցրտահարվել է 4 մարդ: Իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում օգնել միայնակ ծեր հարևաններին, փրկարար ծառայություն զանգահարել` անօթևան մարդկանց փրկելու համար, չանտեսել ձյան մեջ ընկած մարդկանց` հայտնում է RIA Novosti-ն:
Առատ ձյունը խնդիրներ է ստեղծել տրանսպորտային երթևեկության համար:
Ճանապարհային ծառայությունները պատրաստվում են նոր՝ առատ տեղումների:
Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով՝ մոտակա օրերին Լեհաստանի մեծ մասում կպահպանվի սառը ու ձյունառատ եղանակը: