ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին բացասաբար է վերաբերվում Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանի նշանակմանը երկրի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Զինեդինի համար բարդ կլինի: Կարծում եմ, որ Զիդանի` Ֆրանսիայի ազգային հավաքականը գլխավորելու գաղափարն այնքան էլ հաջող չէ, համենայնդեպս` որպես մարզչական կարիերայի սկիզբ:
Ինձ թվում է, որ ազգային հավաքականում աշխատելը ցանկացած մասնագետի կարիերայի գագաթնակետն է, ոչ թե նրա սկիզբը»,- ֆրանսիական լրատվամիջոցները մեջբերում են ՈւԵՖԱ-ի նախագահի խոսքերը:










































