Դիզայներ Միուչա Փրադան՝ Prada նորաձևության տան ղեկավարը, ներկայացրել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի» վեպի նոր էկրանավորման հանդերձանքների չորս էսքիզներ:
Ինչպես հաղորդում է InStyle -ը, ընդհանուր առմամբ, Փրադան մշակել է 40 կոկտելային և երեկոյան զգեստներ:
Փրադան ներկայացրել է հանդերձանքների մի քանի էսքիզներ, որոնք Բազ Լուրմանի ֆիլմում կրելու են Քերի Մալիգանը (մարմանավորելու է Դեզի Բյուքենենին) և Լեոնարդո Դի Կապրիոն (Ջեյ Գեթսբի):
Prada նորաձևության տան տեղեկատվության համաձայն՝ դիզայները ոգեշնչվել է նաև իր սեփական աշխատանքներից, որոնք ստեղծվել են վերջին 20 տարիների ընթացքում: Ակնկալվում է, որ ֆիլմի համար մշակված մի քանի իրեր հնարավոր կլինի գնել Prada-ի խանութներում:
Միուչի Փրադայի՝ ֆիլմի համար ստեղծված աշխատանքներն իրենցից ներկայացնում են փայլուն բաճկոնների և զգեստների մի քանի տարբերակներ, իսկ շքեղ կտորները, ինչպիսիք են թավիշը և մորթին, ավելի են ընդգծում 20-ական թթ. ոճը։
Նկարիչ Քեթրին Մարթինը նշել է, որ Prada-ի հետ ստեղծված աշխատանքներն արտացոլում են եվրոպական ոճը, որը 20-ական թթ. առաջացել է Իսթ Կոաստայի ազնվական շրջանակներում:
Փրադայի և Լուրմանի համար սա առաջին համատեղ աշխատանքը չէ: Դիզայները մշակել է նաև ռեժիսորի «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմի հանդերձանքները:
«Մեծն Գեթսբին» էկրան կբարձրանա 2013 թ. մայիսին: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Լեոնարդո Դի Կապրիոն, Քերի Մալիգանը, Ջեյսոն Կյարքը և այլք:









































