Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» Ավստրալիայի Բաց առաջնության քառորդ եզրափակիչում պայքարում էր չեխ Թոմաշ Բերդիխի դեմ: Նովակին հաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ ու դուրս գալ խաղարկության կիսաեզրափակիչ:
Մրցապայքարն ավարտվեց 6:1, 4:6, 6:1, 6:4 հաշվով հօգուտ Ջոկովիչին:
Կիսաեզրափակիչում Նովակի մրցակիցը կլինի իսպանացի թենիսիստ Դավիդ Ֆերերը:







































