Խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Սալոնիկ-Վերիա ավտոմայրուղում՝ Հունաստանի հյուսիսում: Մառախուղի պատճառով միմյանց են բախվել 20-25 ավտոմեքենաներ, ինչի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 24 մարդ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ վարորդը կորցրել է կառավարումը, և մեքենան մի կողմ է թեքվել: Խիտ մառախուղի պատճառով բեռնատարի հետևից ընթացող մեքենաները չեն կարողացել ղեկավարումը պահել ու բախվել են միմյանց:
Վիրավորների թվում է մի հղի կին, ում տեղափոխել են Սալոնիկի հոսպիտալ: Մյուս տուժածները հոսպիտալացվել են Սալոնիկի ու Վերիայի հիվանդանոցներ:







































