Մադրիդի «Աթլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն հերքել է լուրերն այն մասին, թե ինքը հանդիպում է ունեցել մայրաքաղաքային մյուս թիմի՝ «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
«Դա չի համապատասխանում իրականությանը: Ընդհանրապես, վերջերս շատ են իմ մասին ասեկոսեներ հնչում: Ես չեմ հանդիպել Ֆլորենտինո Պերեսի հետ, «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությանն էլ Ռոնալդուի ուղեկցությամբ չեմ գնացել»,- ասել է Ֆալկաոն:
Հիշեցնենք, որ կոլումբիացին «Արքայական ակումբի» ուշադրության կենտրոնում է:










































