Գրեթե 500 բրիտանացի զինվորականներ կուղարկվեն Մալի ֆրանսիական ստորաբաժանմանը օգնելու համար՝ խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:
«Առաքելության գլխավոր նպատակը Արևմտյան Աֆրիկայի զորքերի վարժեցումն է, որոնք ցանկանում են օգնել՝ կարգավորելու Մալիում տիրող վիճակը: Առաքելությանը կմասնակցի մոտավորապես 500 մարդ: Սա ուսումնական, այլ ոչ թե ռազմական օպերացիա է»,- նշել է վարչապետը։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Մեծ Բրիտանիան արդեն Ֆրանսիային ուղարկել է երկու C-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ:
Միևնույն ժամանակ, Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ անգլիացի զինվորականները չեն մասնակցի Մալիում իսլամիստ ծայրահեղականների դեմ ռազմական գործողություններին:











































