Իտալացի հայտնի երգիչ Ալ Բանոն դիմել է Իտալիայի հարավում գտնվող Բրինձիզի հայրենի քաղաքի դատարան՝ խնդրելով ճանաչել իր ավագ դստեր՝ Իլենիայի մահը: Աղջիկն անհետ կորել էր Նոր Օռլեանում, ու չնայած երկարամյա ջանքերին` այդպես էլ չէր հաջողվել հայտնաբերել նրան:
Աղջիկը Ալ Բանոյի և դերասանուհի ու երգչուհի Ռոմինա Փաուերի չորս երեխաներից մեկն է, ով այդ ժամանակ 24 տարեկան էր: Ամերիկայում նա կապվել էր սևամորթ փողոցային երաժիշտ, թմրանյութեր օգտագործող Ալեքսանդր Մասաքելի հետ: Արդյունքում՝ ինտերպոլին հաջողվել էր պարզել, որ վերջին մարդը, ով Իլենիային ողջ էր տեսել, եղել է տեղի օվկիանարիումի աշխատակիցը: Աղջիկը տարօրինակ հոգեվիճակում ասել էր, որ «ջուրն իր կյանքն է, ու ինքը պատկանում է ջրին», ապա նետվել էր Միսիսիպի գետը: Նրան հետագայում այլևս ոչ ոք չի տեսել:
Ալ Բանոն երկար տարիներ չէր ցանկանում հավատալ դստեր մահվանը: Դստեր կորուստը ամուսինները չկարողացան հաղթահարել ու 1999թ. ամուսնալուծվեցին:
Ռոմինան, ով 2007թ. Իտալիայից հեռացավ հայրենիք, մինչ օրս չի հավատում դստեր մահվանը:









































