«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Լացիո»-ի դեմ գավաթային խաղից առաջ խոսել է կազմի հետ կապված խնդիրների մասին:
«Հարկավոր է հաշվի նստել Վուչինիչի վիճակի հետ: Նա 90 րոպե խաղաց, բայց վերջերս է ապաքինվել վնասվածքից: Նրա հետ պիտի խոսեմ: Չեմ ուզում՝ նորից վնասվածք ստանա:
Մյուս կողմից միայն մի հարձակվող է մնացել՝ Մատրին. չեմ կարող ասել՝ ով կխաղա:
Պիրլոն չի մասնակցի՝ միանշանակ է: Իսկ ահա Մարկիզիոն կազմ կվերադառնա»,- Football Italia-ն փոխանցում է Կոնտեի խոսքերը:







































